Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում է նյութի ագրեգատային վիճակը, ձևը, չափսերը: Քիմիական են կոչվում այն երևույթները (քիմիական ռեակցիա), որի ժամանակ առաջանում են նոր նյութեր: Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝ գույնի, հոտի, համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, գազի անջատումը և նստվածքի առաջացումը:

Ֆիզիկական երևույթներ Քիմիական երևույթներ
Մոմի հալվելը Սպիրտի այրումը
Մոմի սառեցնելը Մագնեզիումի այրումը
Աղի, շաքարի, սոդայի լուծույթը ջրում Ամոնիումի բիքրոմատի քայքայումը
Պղնձարջասպի լուծումը ջրում Սոդայի լուծույթի փողազդեցությունը աղաթթվի հետ
Փայտի կոտրվելը Պղնձարղջասպի և հիմքի փոխազդեցությունը
Ապակու կոտրվելը Երկաթի ժանգոտվելը

Leave a comment