Սեբաստացու օր նախագիծ

“Մխիթար Սեբաստացի” ինչպես ստեղծվեց ամեն ինչ

Այս հարցազրույցում “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” տնօրեն Աշոտ Բլեյանը պատմում է, թե ինչպես ստեղծվեց իր դպրոցը։ Սկիզբը դրվել է 1985 թվականին, երբ դպրոց կառուցելու ընտրության հարցում Աշոտ Բլեյանի ընտրությունը կանգ է առել ՀԱԹ-ի 183 դպրոցի վրա։ Տնօրենը հարցազրույցում պատմում էր մի շարք դժվարությունների մասին, որոնք ծագել էին իր ուզած դպրոցը կառուցելու համար։ Առաջին դժվարությունը դա հասարակության մեջ նորություն մտցնելն էր, քանի որ մարդիկ արդեն սովորել էին ստանդարտ կրթական համակարգին, իսկ այս դպրոցը գրեթե ամեն բանով տարբերվում էր իրենց շրջապատող բոլոր դպրոցներից։ Խնդիրները շատ էին, շրջանցելով նյութական խնդիրները` ես կասեմ, որ մյուս խնդիրները լուծելու համար ուղղակի պետք է փոխել հասարակության կարծիքը, որն էլ իր հերթին անհնար է։ Այսպիսով մեր դպրոցը մինչ օրս էլ կանգնած է մեծ խնդրի առաջ, որն էլ հասարակության կողմից չընդունվելու փաստն է։

 

Մխիթարյանմիաբանության զինանշանը

Միաբանության զինանշանը շատ բան է նշանակում: Այն ունի վահանի տեսք և կենտրոնում նկարված է խաչ: Խաչի ծայրամասերում գրված են տառեր՝Ո.Կ.Վ.Ա.: Տառերի հաջորդականությունը հապավում է, որը նշանակում է Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Խաչի անկյուններում (դրսի հատվածում) կան կրակի, զանգի, գավազանի և գրքի նկարազարդեր: Նրանք էլ իրենց հերթին խորհրդանշում են առաքյալի կյանքը:

Աղբյուրը

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Ինչքան էլ պարզունակ թվա, բայց կրթահամալիրի իմ խորհրդանիշը դա ընկերությունն է։ Պարզունակ կարող է թվալ հենց այդ բառը, բայց այս բառի ետևում թաքնված է մեծ նշանակություն։ Այս դպրոցը ՀՀ-ի այն փոքրաթիվ դպրոցներից մեկն է, որը բարեկամական կապեր է պահում հանրապետության և երկրից դուրս գտնվող դպրոցների հետ։ Դա մեծ նշանակություն ունի, թե սովորողների, թե ուսուցիչների համար։ Այսինքն բոլորս էլ սովորելու բան ունենք միմյանցից, և ես վստահ եմ, որ ինչպես մեր նաև այլ դպրոցների մեջ կան այնպիսի բաներ, որոնք վերցված են միմյանցից։ Դա վատություն չէ, ընդհակառակը այն մեծ օգուտ է բերում մեր երկրի կրթական համակարգի բարելավմանը։

“Մխիթարյան միաբանության”զինանշանը

Միաբանության զինանշանը շատ բան է նշանակում: Այն ունի վահանի տեսք և կենտրոնում նկարված է խաչ: Խաչի ծայրամասերում գրված են տառեր՝Ո.Կ.Վ.Ա.: Տառերի հաջորդականությունը հապավում է, որը նշանակում է Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Խաչի անկյուններում (դրսի հատվածում) կան կրակի, զանգի, գավազանի և գրքի նկարազարդեր: Նրանք էլ իրենց հերթին խորհրդանշում են առաքյալի կյանքը:

Աղբյուրը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ». վերլուծություն

Այս հարցազրույցում “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” տնօրեն Աշոտ Բլեյանը պատմում է, թե ինչպես ստեղծվեց իր դպրոցը։ Սկիզբը դրվել է 1985 թվականին, երբ դպրոց կառուցելու ընտրության հարցում Աշոտ Բլեյանի ընտրությունը կանգ է առել ՀԱԹ-ի 183 դպրոցի վրա։ Տնօրենը հարցազրույցում պատմում էր մի շարք դժվարությունների մասին, որոնք ծագել էին իր ուզած դպրոցը կառուցելու համար։ Առաջին դժվարությունը դա հասարակության մեջ նորություն մտցնելն էր, քանի որ մարդիկ արդեն սովորել էին ստանդարտ կրթական համակարգին, իսկ այս դպրոցը գրեթե ամեն բանով տարբերվում էր իրենց շրջապատող բոլոր դպրոցներից։ Խնդիրները շատ էին, շրջանցելով նյութական խնդիրները` ես կասեմ, որ մյուս խնդիրները լուծելու համար ուղղակի պետք է փոխել հասարակության կարծիքը, որն էլ իր հերթին անհնար է։ Այսպիսով մեր դպրոցը մինչ օրս էլ կանգնած է մեծ խնդրի առաջ, որն էլ հասարակության կողմից չընդունվելու փաստն է։

Positive things in our school

There are many positive and negative things in our schools, but it is not surprise that positive things overwhelms negative, because our school is on of the best schools in Armenia.

First thing is practical education. This means that all thinks that we are learning should be more useful than other schools can teach you.

 

Second think is friendship with other armenian and foreign country’s schools. For example our students and teachers are traveling other regions of armenia or other countries and visiting their schools and become relatives. They are visiting us too.

And for ending I will tell you about most important thing in our school. That is freedom. For me freedom is most important thing in our life. In school that thing have a great importance, because im the absence of freedom we can’t study with pleasure.

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները

Շատերը “անկախություն” բառը շփոթում են “ազատություն” բառի հետ։ Հնարավոր է, որ դրանց իմաստները համընկնեն, բայց դրանք միմյանց հոմանիշ չեն (իմ կարծիքով)։ Օրինակ’ բոլորովին ազատ մարդը կարող է կախված լինել ինչ որ մեկից` հասարակության կարծիքից, կամ իր անիմաստ սկզբունքներից։ Իսկ անկախ մարդը կարող է չլինել բոլորովին ազատ, բանտարկված լինի կամ ստրուկ, բայց ունենա իր սեփական ”ես”-ը և կախված չլինի ոչ ոքից և առավել ևս ոչ ոքի կարծիքից։ Սա է այս երկու բառերի տարբերությունը։ Մեր կողմից անկախության ամենավառ օրինակը մեր երկրի անկախության փաստն է, բայց իրականությունը այն չէ ինչ մենք ենք տեսնում։ Կրկին գալիս եմ “անկախություն” և “ազատություն” բառերի համեմատությանը, բայց ոչ անիմաստ։ Պատճառը այն է, որ Հայաստանը ինքնին ազատ երկիր է և քչերը կարող են վիճել դրա հետ, բայց մեր երկիրը կախված է հարևան երկրներից և Ռուսաստանից։Հարկ չեմ համարում նշել թե ինչու է այդպես, քանի որ այն ակնհայտ է բոլորի համար։ Այս ամենը տեսնելով հասկանում ես, որ ազատություն ունենալը, կամ անազատությունից խուսափելը ավելի հեշտ է, քան անկախ լինելը։

Հուդայականություն

Հուդայականությունը հրեաների կողմից ընդունված կրոն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի Հուդայականությունից նաև Քրիստոնեությունը և Մուսուլմանությունը։Այս նշված երեք կրոններից ամենահինն է։ Հուդայականության արմատները գալիս են շուրջ 4 000 տարի առաջ ապրած Աբրահամի ժամանակներից։ Եբրայերեն Սուրբ Գրությունների գրառումները սկսվել են մ.թ.ա. 16–րդ դարում և ավարտվել այն ժամանակ, երբ Սոկրատեսն ու Պլատոնը վերջնականապես ձևավորել էին հոգու անմահության մասին իրենց տեսությունը։
Վերը նշված կրոններն ունեն իրենց սուրբ գիրքը, որոնց հիմքում ընկած է գրեթե նույն պատմությունը, նույն անուններն ու դեպքերի զարգացումները։Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղ իմբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ , Թալմուդ։Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Մանկավարժություն

Ըստ իս մանկավարժությունը շատ լայն հասկացողություն է։ Տարբեր երկրներում տարբեր ձև են այն ընկալում։ Օրինակ` ԱՄՆ ում մանկավարժներն ավելի հոգեհարազատ են աշակերտներին, կրթությունը փոխանցում են ավելի հասանելի կերպով։ Բայց խոսքը, ոչ միայն դաս բացատրելու մասին է։Նրանք ազդակ են ստեղծում աշակերտների համար, որպեսզի նրանք դպրոց գալով ստանան մեծ բավականություն և չհոգնեն այդ ձանձրալի գործընթացից։ Հայաստանում մանկավարժության խնդիրը ամենածավալուն խնդիրներից է, և դրան մի քանի նախադասությունից կազմված շարադրության մեջ անհնար է անդրադառնալ։Ես կփորձեմ լինել հակիրճ։ ԱՄՆ ի դեպքում, երբ աշակերտներին է պետք ազդակ, Հայաստանի դեպքում այդ ազդակը հարկավոր է մանկավարժին, քանի որ մեր երկրում մանկավարժների մեծամասնության վարձատրությունը քիչ է, այդ պատճառով էլ այստեղ ուսուցանելու մակարդակը շատ ցածր է։ Այստեղ բոլորը սովորում են անգիր անելով , իսկ այդ գիտելիքը մեղմ ասած պետք չի գա։