Սեբաստացիական Օրեր

“Մխիթար Սեբաստացի” ինչպես ստեղծվեց ամեն ինչ

Այս հարցազրույցում “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” տնօրեն Աշոտ Բլեյանը պատմում է, թե ինչպես ստեղծվեց իր դպրոցը։ Սկիզբը դրվել է 1985 թվականին, երբ դպրոց կառուցելու ընտրության հարցում Աշոտ Բլեյանի ընտրությունը կանգ է առել ՀԱԹ-ի 183 դպրոցի վրա։ Տնօրենը հարցազրույցում պատմում էր մի շարք դժվարությունների մասին, որոնք ծագել էին իր ուզած դպրոցը կառուցելու համար։ Առաջին դժվարությունը դա հասարակության մեջ նորություն մտցնելն էր, քանի որ մարդիկ արդեն սովորել էին ստանդարտ կրթական համակարգին, իսկ այս դպրոցը գրեթե ամեն բանով տարբերվում էր իրենց շրջապատող բոլոր դպրոցներից։ Խնդիրները շատ էին, շրջանցելով նյութական խնդիրները` ես կասեմ, որ մյուս խնդիրները լուծելու համար ուղղակի պետք է փոխել հասարակության կարծիքը, որն էլ իր հերթին անհնար է։ Այսպիսով մեր դպրոցը մինչ օրս էլ կանգնած է մեծ խնդրի առաջ, որն էլ հասարակության կողմից չընդունվելու փաստն է։

Մխիթարյանմիաբանության զինանշանը

Միաբանության զինանշանը շատ բան է նշանակում: Այն ունի վահանի տեսք և կենտրոնում նկարված է խաչ: Խաչի ծայրամասերում գրված են տառեր՝Ո.Կ.Վ.Ա.: Տառերի հաջորդականությունը հապավում է, որը նշանակում է Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Խաչի անկյուններում (դրսի հատվածում) կան կրակի, զանգի, գավազանի և գրքի նկարազարդեր: Նրանք էլ իրենց հերթին խորհրդանշում են առաքյալի կյանքը:

Աղբյուրը

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Ինչքան էլ պարզունակ թվա, բայց կրթահամալիրի իմ խորհրդանիշը դա ընկերությունն է։ Պարզունակ կարող է թվալ հենց այդ բառը, բայց այս բառի ետևում թաքնված է մեծ նշանակություն։ Այս դպրոցը ՀՀ-ի այն փոքրաթիվ դպրոցներից մեկն է, որը բարեկամական կապեր է պահում հանրապետության և երկրից դուրս գտնվող դպրոցների հետ։ Դա մեծ նշանակություն ունի, թե սովորողների, թե ուսուցիչների համար։ Այսինքն բոլորս էլ սովորելու բան ունենք միմյանցից, և ես վստահ եմ, որ ինչպես մեր նաև այլ դպրոցների մեջ կան այնպիսի բաներ, որոնք վերցված են միմյանցից։ Դա վատություն չէ, ընդհակառակը այն մեծ օգուտ է բերում մեր երկրի կրթական համակարգի բարելավմանը։

Leave a comment