Հարցեր

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան

Քիմիան դա գիտություն է, որը ուսումանսիրում է նյութերը: Քիմիան ուսումնասիրում է բաղադրությունը, կառուցվացքը, հատկությունը և կիրառումը: Քիմիաի ուսումնասիրման ոլորտները դրանք բժշկությունը, տիեզերքը, շինարարությունը, սնունդը, ռազմագիտությունը և այլն:

2. Ինչ բնագիտական առարկաներ գիտեք

Քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, էկոլոգիա, կենսաբանություն, երկրաբանություն:

3. Ինչ է մարմինը,նյութը,բերել օրինակներ

Մարմին են կոչվում այն իրերը, որոնք մեզ շրջապատում են, օրինակ՝ սեղան, աթոռ, համակարգիչ, մահճակալ և այլն: Այն ինչից կառուցված է մարմինը՝ կոչվում է նյութ, օրինակ՝ փայտ, պլասմաս, երկաթ, ոսկի, ադամանդ, արծաթ և այլն:

4. Անվտանգության կանոնները

  1. Պետք է ուշադիր լսել ուսուցչին և կատարել նրա ասածները:
  2. Լաբորատորյայում պետք է աշխատել արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով:
  3. Աշխատանքի ժամանակ պետք է աշխատանքային սեղանը մաքուր պահել և չպետք է սեղանի վրա լինեն այնպիսի առարկաներ, որը այդ աշխատանքի ժամանակ անրաժեշտ չեն:
  4.  Աշխատանքը  ավարտելուց  հետո պետք է մաքրել և կարգի բերել աշխատանքային սեղանը:
  5.  Արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին

5. Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները

Տես այստեղ՝

6. Նյութի հատկությունները, ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական

Նյութի ֆիզիկական հատկություներն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, լուծեությունը ջրում, t հալման — h եռման աստիճանը, ջերմաէլեկտրահաղորդակցումը, պլաստիկություն:

Նյութի քիմիական հատկություններն են՝ նյութի փողազդեցությունն այլ նյութերի հետ և նոր նյութի առաջացումը:

Նյութի ֆիզիոլոգիական հատկություներն են՝ դա նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմների վրա:

7. Երևույթներ,ֆիզիկան և քիմիական,բերել օրինակներ:

Ֆիզիկական երևույթներ Քիմիական երևույթներ
Մոմի հալվելը Սպիրտի այրումը
Մոմի սառեցնելը Մագնեզիումի այրումը
Աղի, շաքարի, սոդայի լուծույթը ջրում Ամոնիումի բիքրոմատի քայքայումը
Պղնձարջասպի լուծումը ջրում Սոդայի լուծույթի փողազդեցությունը աղաթթվի հետ
Փայտի կոտրվելը Պղնձարղջասպի և հիմքի փոխազդեցությունը
Ապակու կոտրվելը Երկաթի ժանգոտվելը

Leave a comment